«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միջուկային պատերազմի վտանգը ինչպես անցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում կա: Պետք է հիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանի կողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ-ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկային զենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին: Երբ արաբական աշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե՝ հազվադեպ, բայց հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին իբր զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալու հնարավորություն տվեցին աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին: Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝ հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Սդրբեջանը եղբայրական պետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներում բնակվող»… Արդյո՞ք նման չէ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեց երկիր»…

Միջուկային զենքը այսօր դարձել է զսպող հանգամանք, ինչը վերոնշյալ եւ այլ երկրներն օգտագործում են պետական եւ ազգային անվտանգության պաշտպանության համար: Այս օրերին ՌԴ ՊՆ-ից հայտնեցին, որ Աստրախանի շրջանի Կապուստին Յար ուսումնամարզական հավաքակայանում անցել է «Տոպոլ» հրթիռի փորձարկումը: Հրթիռային ուսումնավարժական մարտական ստորաբաժանումը հարվածել է Ղազախստանի Սարի-Շագան ուսումնադաշտում տեղակայված թիրախին: RT-2PM «Տոպոլ»-ը ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի հիմնական միջմայրցամաքային բալիստիկական հրթիռներից մեկն է: Նրա թռիչքի միջակայքը հասնում է 11 հազար կմ-ի: Կա միայն մեկ միջուկային մարտագլխիկ, բայց դրա հզորությունը գնահատվում է TNT 550 կիլոտոն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն العربية

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ