Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Պատարագին ներկա են եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բազմաթիվ գյումրեցիներ։

Այնուհետև նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ կատարվել է երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ։

Հայերեն English Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր