Դեկտեմբերին տաք է լինելու. Գագիկ Սուրենյանը ներկայացրել է եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը: Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։

«Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Գագիկ Սուրենյանը։ Նա ընդգծել է, որ տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր նշանակում է, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, հնարավոր է ջերմաստիճանի նկատելի նվազում:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան