Հասարակական

Արա Խզմալյանը Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի ուժեղացման կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

Արա Խզմալյանը Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի ուժեղացման կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արա Խզմալյանը հանձնաժողովի ուժեղացման կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խզմալյանն ասաց Ազգային ժողովում նոյեմբերի 28-ին կազմակերպված «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

«Այն, ինչ ես տեսել եմ, վերլուծել եմ հանձնաժողովի երկու-երեք նիստերի ժամանակ, պարզապես պարզ պետք է ասել՝ կամ այս հանձնաժողովը անհրաժեշտ չէ, և պետք է լուծարել կամ պետք է գնանք հանձնաժողովի ուժեղացման, մանդատների, իրավասությունների ուժեղացման ճանապարհով: Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը, որն այսօր պետք է փորձենք ճշտել՝ ինչ ենք հասկանում սոցիալական գովազդ ասելով, և որն է հանձնաժողովի փիլիսոփայությունն ու նրա գործառույթները: Ես կարծում եմ, որ այսօր հանձնաժողովը դրված է անհասկանալի վիճակի մեջ: Մենք հրավիրում ենք նիստերին մեր գերատեսչությունների փոխնախարարներին, տարբեր պատկառելի մարդկանց, մասնագետների, և մեր քննարկումներն ու գործառույթն ավարտվում է ընդամենը «այո» կամ «կողմ» ասելով տպագրված նյութերին: Ես չեմ կարծում, որ սա գերատեսչությանը հարիր վիճակ է, և ոչ էլ համապատասխանում է այն իմաստին, որը բոլորս ցանկանում ենք տալ Սոցիալական գովազդի հանձնաժողովին»,- ասաց Խզմալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում