Սասուն Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործը չի հարուցվել խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սասուն Խաչատրյանն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Ըստ նախնական տվյալների, այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010թթ. միջակայքում: Այն ժամանակ 309 պրիմ հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր, հետևաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնպես չէինք կարող այդ հոդվածով հարուցել քրեական գործը»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս պահին դեռ չի կարող հաստատել, թե տեսանյութում երևացողները բոլորը ոստիկաններ են:

Նոյեմբերի 25-ին համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում