Հակոբ Արշակյանն առաջինն է ահազանգել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջինը ահազանգել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

«Հակոբ Արշակյանի զանգից հետո այլ քաղաքացիներ ևս զանգահարել են, բայց մենք արդեն տեղյակ էինք, և կարողացանք արագ արձագանքել»,- ասաց Գաբրիելյանը:

Դեպքի վայրում գտնվող Հակոբ Արշակյանը նշեց, որ աշխատանքի կգնա այն բանից հետո, երբ տեսնի, որ փրկարարները կարողանում են փրկել շինությունը:

«Զանգահարեցի ԱԻ նախարարին, ասացի, որ շատ կրիտիկական է վիճակը, եթե կրակը տարածվի, և մի քանի րոպե հետո արդեն այստեղ էին ԱԻՆ-ի աշխատակիցները: Այս պահին արդեն լուրջ աշխատանք է արվել: Մեր Երևանի գեղեցիկ շենքերից է, շատ ցավալի է, որ այրվում է, ուզում եմ հասկանալ, որ կարողանում են փրկել շենքը, հետո կգնամ իմ աշխատանքին»,- ասաց Արշակյանը:

Այսօր ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյանի և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾԵրևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաևհոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան, 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Հայերեն English

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին