Հասարակական

Երևանում բարձրահարկ բնակելի շենքի տանիք է այրվել  

1 րոպեի ընթերցում

Երևանում բարձրահարկ բնակելի շենքի տանիք է այրվել  

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող 14 հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատի մեկ ավտոսանդուղք, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երզնկյան փողոցի շենքերից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:30-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քառակուսի մետր և մալուխներ՝ 2 գծամետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում