Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային «STEAM» ամառային ճամբարը` ԱՄՆ-ում
1 րոպեի ընթերցում

Մեկ շաբաթ՝ լի նոր գիտելիքներով, բացահայտումներով ու անմոռանալի փորձառություններով՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի աշխարհում: Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային «STEAM» ճամբարի ծրագրով Երևանի համայնքային դպրոցների չորս աշակերտներ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ ձեռք բերելով նոր փորձառություններ ու բացահայտումներ անելով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու «STEAM» ոլորտների ժամանակակից ուղղություններին, բացահայտելու նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպես նաև ճանաչելու ամերիկյան մշակույթն ու կրթական միջավայրը:
Երևանի քաղաքապետարանն առաջնորդվում է այն գաղափարով, որ երեխաների հետաքրքրության, ստեղծարարության և երազանքների համար սահմաններ չկան: