Հասարակական

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ծնողներին տուրք չտալ կրկնուսույցների պրակտիկային

1 րոպեի ընթերցում

 Արայիկ Հարությունյանը կոչ է անում ծնողներին տուրք չտալ կրկնուսույցների պրակտիկային

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն ինչ անելու է կրկնուսույցների պրակտիկան բացառելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե կրկնուսույցների պրակտիկան փոխանցվել է 9-րդ դասարան:

«Ես կոչ եմ անում ծնողներին տուրք չտալ կրկնուսույցների պրակտիկային: Ո՞րն էր իմաստը 9-րդ դասարանների կենտրոնացված քննությունների. որպեսզի մենք ունենանք իրական պատկեր: Մենք դա անում ենք ոչ թե մեզ, այլ այդ նույն աշակերտի համար, որպեսզի ստուգենք նրա մնայուն գիտելիքը»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ թեստերը, որոնք տրվել են կենտրոնացված քննության ժամանակ, ըստ էության չեն տարբերվել այն թեստերից, որոնք կտրվեին ոչ կենտրոնացված քննության ժամանակ:

«Պարզապես աշակերտներն իրենց դպրոցի դահլիճում չեն տվել քննությունը, այլ հարևան դպրոցի, որտեղ չեն եղել այն ուսուցիչները, որոնք կօգնեին: Ավելի լավ է երեխան ոչ թե 8 ստանա, այլ վեց և ծնողն իմանա, թե երեխան տվյալ պահին ինչ խնդիր ունի: Իսկ եթե կա ուսուցչի հարց, ապա ծնողները կարող են գնալ դպրոց բարձրացնել այդ հարցը»,-ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում