Հասարակական

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 05:04-ին տեղեկություն է ստացել, որՍպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ., ծնված 1995 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արիս Ե., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ Մ.) մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գայանե Մ.-ն (ծնված 1970 թ.), «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արիս Ե.-ն, և ուղևորը՝ Ներսես Ն.-ն (ծնված 1965 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Փրկարարները Արայիկ Մ.-ին տեղափոխել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները Ներսես Ն.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արիս Ե.-ի, Գայանե Մ.-ի և Արայիկ Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում