Հայաստանը կմնա Արցախի անվտանգության երաշխավորը. Մնացականյանն անդրադարձել է Hard Talk-ում իր զրույցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օգտագործելու է միջազգային բոլոր հարթակները՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ առանցքային մոտեցումները. ԼՂ խնդիրը տարածքային վեճ չէ. այն անվտանգության և կարգավիճակի հարց է: Արցախում ապրում են հայեր. որպեսզի այդ տարածքը մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր և ապագայում: Այս մասին ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ԱԳՆ Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: «Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևորը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը: Շատ հստակ է բոլորիս համար մեր դիրքորոշումը: Մենք, որպես միջազգային հանրության լիարժեք անդամ, եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Այս մոտեցումը Հայաստանը տարածելու է միջազգային հանրության լայն շրջանակների մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարար Մնացականյանը՝ անդրադառնալով BBC-ի Hard Talk հաղորդմանն իր մասնակցության մասին հարցին:

Նա նկատեց՝ Հայաստանը բացառություն չէ. նման ձևաչափի հաղորդումը ներքաղաքական դեբատի առիթ է ստեղծում և փաստում է, որ երկրում կա բազմակարծություն, կան և՛ քննադատություն, և՛ աջակցություն: «Քննարկումը եղել է շատ դինամիկ, որն ի ցույց է դրել երկրում առողջ քննադատության, ժողովրդավարական հիմքի գոյությունը: Ուրախ եմ, որ Հայաստանում հաղորդումն առաջ է բերել ակտիվ քննարկում, որը բազմակարծության ապացույց է: Այդ քննարկումը շատ օգտակար էր նաև ինձ համար»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 24-ին:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան