Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը և մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը հասարակական ու տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմաններից է: Այս առումով փոխվարչապետը նաև բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում:

Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա ծրագրերը և նախաձեռնությունները` նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում կառույցը իր առաքելությունն իրականացնելու հարցում զգալի արդյունքների է հասել և ընդհանուր առմամբ երկրում երեխաների բարեկեցությունը առաջընթաց է գրանցել: Նա նաև գոհունակություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի նկատմամբ կառավարության աճող ուշադրություն կապակցությամբ:

Տանյա Ռադոչայը նշել է, որ հաշվի առնելով կառավարության մեկնարկած նախաձեռնությունները բնակչության աճը խթանելու ոլորտում, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը:

Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ներդրումը երեխաների բարօրությունում դա ներդրում է Հայաստանի ապագայում: Իսկ երեխաների և դեռահասների համար լավ պայմանների ստեղծումը մեծապես նպաստում է ներառական հասարակության ձևավորմանը:

Տիգրան Ավինյանը և Տանյա Ռադոչայը քննարկել են նաև մարզերում նախադպրոցական հաստատությունների ծածկույթի մեծացմանը և երեխաների ոլորտում վիճակագրությանը վերաբերող հարցեր:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում