Սթենլի Քլարքը տպավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրեմմիի» քառակի դափնեկիր բաս կիթառահար Սթենլի Քլարքը, որի համերգային ծրագրով մեկնարկելու է «Երևան ջազ ֆեստ»-ը, հոկտեմբերի 24-ին «Մեցցո» ակումբում հնարավորություն է ունեցել զրուցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իմ ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել հանդիպելու տարբեր քաղաքական գործիչների, բայց հազվադեպ է պատահում, երբ նրանց հետ ստացվում է հաղորդակցվել ինչպես ընկերոջ հետ: Շատ բան չգիտեմ ՀՀ վարչապետի մասին. եթե չեմ սխալվում, լրագրող է: Նրա հետ զրուցելով` հասկացա, որ լավ անձնավորություն է, սիրում ու գնահատում է լավ երաժշտությունը, ինչն անչափ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց երաժիշտը:

Սթենլի Քլարքի և նրա խմբի համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայերեն العربية English

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել