ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան Սուրեն Պապիկյանի և ՀԿԵ ղեկավարների հանդիպման արդյունքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Թե ինչքանո՞վ կբարձրանա այն, կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Նա նաև հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն քայլեր է ձեռնարկում Վրաստանում մնացած բեռները Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով