Հայաստանից առկա է արտարժույթի ոչ թե արտահոսք, այլ ներհոսք. Արթուր Ջավադյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել: Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ սա իսկապես նախադեպ չունի: «Նույնիսկ 2004-2006 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել: Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք: Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ: Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ»,- ասաց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարեվերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից