Չինական առաջատար Phoenix TV-ն անդրադարձել է Հայաստանում կայացած գլոբալ ինովացիոն ֆորումին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից հոկտեմբեր 16-18-ը կազմակերպված «Վերափոխելով արհեստական բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF19) շրջանակներում Սիան Սունը ֆորումի բացման արարողությունից հաղորդում է ներկայացրել չինական առաջատար Phoenix TV-ի համար` ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացն ու հավակնոտ պլանները՝ աշխարհի մակարդակով։

Սիան Սունը GIF19 շրջանակներում կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից էր։ Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցը համատեղ կազմակերպել էին FAST-ը և «Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA), որոնք առաջին անգամ էին համագործակցում նման նախաձեռնության շրջանակներում` նպատակ ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել լրագրողներին։

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական Միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում կամ որոնց թղթակցում են լրագրողները։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում