Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև «SUNIR International FZE» ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին առնչվող մանրամասներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչներն իրազեկելով ծրագրի ընթացքի մասին նշել են, որ նախատեսված է հաջորդական քայլերի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ԱԶԲ ծրագրով նախատեսված «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցուման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, որոնք վերաբերում են թե՛ կատարված աշխատանքներին, թե՛ մատակարարված սարք-սարքավորումներին:

Սուրեն Պապիկյանը ԲԷՑ-ի պատասխանատուներին հանձնարարել է կազմել լուծումների պարզեցման ճանապարհային քարտեզ՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն անհապաղ և արդյունավետ կերպով վերացնելու նպատակով, սահմանելով աշխատանքների կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի («Նորավան») կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով