Աստվածաշնչյան աֆորիզմները 18 լեզվով. Լույս է տեսել Արշակ Սարգսյանի նոր բառարանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից ռուսաց լեզվում հաճախ կիրառվող աստվածաշնչյան ավելի քան հարյուր թևավոր խոսք և աֆորիզմ 18 լեզվով տեղ են գտել «Աստվածաշնչյան իմաստության լուման» (Лепта библейской мудрости) բառարանում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի համահեղինակ, Հայ-ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Արշակ Սարգսյանն ասաց, որ սա իր յոթերորդ բառարանն է: Հուսով է՝ դեռ նորերը կլինեն:

«Կարծում եմ՝ Աստվածաշնչի իմաստությունն աշխարհիս երեսին ոչ մի գիրք չունի և դժվար էլ ունենա: Ցավոք, երիտասարդներն այսօր չեն օգտագործում թևավոր խոսքեր, չգիտեն դարձվածքները, իսկ դրանք լեզվի հարստությունն են: Ինչո՞վ է մի լեզուն տարբերվում մյուսից. միայն դարձվածքներով: Այս գրքում աֆորիզմները և թևավոր խոսքերը ներկայացվել են սլավոնական, ռոմանական լեզուներով, հայերենով և վրացերենով: Աստվածաշնչի թևավոր խոսքերը ամեն լեզվով յուրատիպ են հնչում: Տեքստը նույնն է, բայց թևավոր խոսքը՝ այլ: Դա շատ գրավիչ է ու հետաքրքիր»,-շեշտեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Աստվածաշնչից 130 թևավոր խոսքն ընտրել են գիտական խորհրդի հետ երկու տարի համատեղ աշխատանքի արդյունքում: «Ըստ իս՝ կարելի էր 230-ը առանձնացնել, բայց որոշեցինք ավելի քիչ»,-ասաց համահեղինակը:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իննա Սարգսյանն էլ հիշեցրեց, որ Արշակ Սարգսյանը մի շարք բառարանների հեղինակ է:

Նրա խոսքով՝ այդ բառարաններն անհրաժեշտ են ինչպես մասնագետներին, այնպես էլ՝ ուսանողներին: «Դառնալ լավ մասնագետ և չտիրապետել բառարաններից օգտվելու հմտություններին, գործնականում անհնար է»,-նշեց Իննա Սարգսյանն ու հավելեց, որ Արշակ Սարգսյանի շնորհիվ ուսանողների մի մասը ձեռք է բերում այդ կարողությունները:

Բառարանում աֆորիզմներն ու թևավոր խոսքերն ուղեկցվում են դրանց նշանակությունների մեկնաբանությամբ, պատմական և ստուգաբանական տեղեկություններով, ընդգծվում են կիրառման ոճական յուրահատկությունները:

Հայերեն

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար