Ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը. ներկա է Նիկոլ Փաշինյանը
1 րոպեի ընթերցում
![Ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը. ներկա է Նիկոլ Փաշինյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/990811.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն Նիկոլ Փաշինյանի հագեցած գրաֆիկի պատճառով այն կայանում է ավելի ուշ: Մինչ նիստը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ չհաղորդեց օրակարգային հարցերի մասին: