Պաշտոնական

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

1 րոպեի ընթերցում

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամներըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում