Հայաստանում այս տարի արձանագրվել է հրդեհների աննախադեպ քանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում եղել է հրդեհների աննախադեպ քանակ: Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը:

Նրա խոսքով` սույն թվականի առաջին 9 ամսվա ընթացքում 911 ծառայության կողմից սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ: ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրշեջ-փրկարարները կանչով դուրս են եկել 22516, իսկ 2018 թվականին` մոտ 18 հազար անգամ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան