Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ազնավուր» հիմնադրամից, քանդակը շուտով կտեղադրվի փարիզյան այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Արվեստի գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը 1964 թվականին՝ Ազնավուրի՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ: «Ազնավուր» հիմնադրամը բարձր է գնահատում Փարիզի քաղաքային իշխանությունների՝ քանդակը քաղաքի սրտում տեղադրելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալ Ազնավուրի «ներկայությունը»: Կիսանդրու հանձնման արարողության ընթացքում ելույթ է ունեցել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, որն իր խոսքում նշել է. «Շառլ Ազնավուրը սերտորեն կապված է Փարիզի հետ, և հիմնադրամը անկեղծորեն երախտապարտ է Փարիզի քաղաքապետարանին՝ այս միջոցառման ու հետագայում կիսանդրին տեղադրելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության և աջակցության համար»:

Կիսանդրու հանձման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, ընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին հուշատախտակ էր բացվել Ազնավուրյանների՝ փարիզյան առաջին բնակարանի շենքում, իսկ ամիսներ անց նախատեսվում է նաև արտիստի արձանի տեղադրումը Ֆրանսիայի մայրաքաղաքում։ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում և համակարգում է այս իրադարձությունները՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ պահպանել ու տարածել լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը:

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում