Սուրեն Պապիկյանն անցկացրել է Գյումրու ճանապարհաշինական ծրագրերին նվիրված խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Գյումրի քաղաքում իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի առաջին փուլի ավարտական աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը նախարար Պապիկյանն անդրադարձել է Գյումրու համար կենսական նշանակություն և կարևորություն ունեցող ենթակառուցվածքային զարգացման ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նախարարը նկատել է, որ շինաշխատանքներում արձանագրված բարդությունները մեծամասամբ պայամանավորված են եղել 1988թ․ երկրաշարժին հաջորդած տարերային շինարարությամբ, ինչի հետևանքով այսօր շատ դժվարացել է հստակ տեղորոշել խմելու ջրի, կոյուղատար համակարգի, ստորգետնյալ հոսանքալարարի կոմունիկացիոն համակարգերը։ Միաժամանակ, նախարարն ընդգծել է․ «Այս ծրագրի բարեհաջող ընթացքով և դրական վերջնարդյունքով է պայմանավորված Հայաստանի մյուս հատվածներում նմանօրինակ նախագծեր իրականացնելու հեռանկարներն ու երկրորդային քաղաքների զարգացման տեսլականը»։ Սուրեն Պապիկյանը ներկաներից պահանջել է գործադրել անհրաժեշտ վարչական և մասնագիտական բոլոր ջանքերը, որպեսզի ծրագրի առաջին փուլում ախտորոշված խնդիրները բացառվեն դրա հաջորդ փուլերում։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարին է զեկուցել ծրագրի առաջին փուլով քաղաքի տարբեր հատվածներում այժմ տարվող ասֆալտապատման, սալիկապատման, հենասյուների և լուսատուների տեղադրման ավարտական աշխատանքների ընթացքի մասին և վստահեցրել, որ դրանք վերջնական շահագործման կհանձնվեն մինչև հոկտեմբերի 30-ը։

Իր հերթին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն ներկայացրել է շինարարական աշխատանքներում մինչ այժմ տեղ գտած բացթողումները, դրանց վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումները և միևնույն ժամանակ ներկաներին առաջարկել գույքագրել մինչ այժմ հանդիպած խոչընդոտները՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով։

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան