Ստամբուլի «Ժամանակ»-ը հայտնում է Հայոց պատրիարքի ընտրության կանոնագրի՝ Պատրիարքարան հասնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը հասել է Պոլսի Հայոց պատրիարքարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը Գում Գափու է հասել սեպտեմբերի 23-ին:

Ինչպես գրել է թերթը՝ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Թերթը կապ է հաստատել նաև Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանի հետ, որը հաստատել է, որ ընտրության կանոնագիրն արդեն հասել է Պատրիարքարան: Սակայն նա կանոնադրության բովանդակության մանրամասնություններ չի փոխանցել: Նախաձեռնակ մարմինը Գում Գափուում հերթական ժողով կանի: Պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի վերջում կանոնադրության բովանդակության վերաբերյալ հայտարարություն կպատրաստի:

Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։ Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ:

Հայերեն

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել