Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ տարին Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մի քանի օր շարունակ բարձրարժեք երաժշտության սիրահարները հնարավորություն են ստանում ունկնդրելու դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մեր ժամանակների լավագույն մենակատարների ներկայացմամբ։

Սեպտեմբերի 22-26-ն անցկացվող «Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս տարի նույնպես փառատոնը ներկայացնում է հարուստ երկացանկ՝ Չայկովսկու, Պրոկոֆևի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Կոկժաևի, Ռոսսինիի, բազում այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Փառատոնի շրջանակներում կհնչեն նաև ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի գործերը։ Ալեքսեյ Շորը փառատոնի հյուրն է և ինչպես ինքն է ասում՝ ուրախ է, որ իր երաժշտությունը կրկին հնչում է հայկական բեմում։

«Ես միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին։ Այստեղ կայացել են իմ շատ ստեղծագործությունների պրեմիերաներ։ Այս փառատոնի շրջանակներում նույնպես կներկայացվի երկու պրեմիերա՝ դաշնամուրային սյուիտը, որը կկատարի դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, և սյուիտ «Բյուրեղապակյա դղյակը» բալետից։ Կհնչեն նաև այլ գործեր։ Երևանում հանդիսատեսը ջերմ է։ Հաճելի է համագործակցել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասում է Ալեքսեյ Շորը։

Կոմպոզիտորը նկատում է, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է ներկայացնել իր «Բյուրեղապակյա դղյակը» բալետը, պարտիտուրում կատարվել են որոշ փոփոխություններ, և վերջին շրջանում կոմպոզիտորը զբաղված է եղել այս աշխատանքով։ Այժմ մաեստրոն աշխատում է ջութակի կոնցերտի վրա։

«Արմենիա» միջազգային փառատոնից Ալեքսեյ Շորը հաճելի սպասելիքներ ունի, մասնակցելու է փառատոնային երեկոներին, և ասում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միշտ լավ պատրաստված է, մեծահամբավ մենակատարներ են ներգրավված, դահլիճում հիանալի հանդիսատես է. և այս ամենը ստեղծում է իսկապես երաժշտական տոն, որին սպասում է։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում