Սպորտ

«Երևան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել բրազիլացի կենտրոնական պաշտպանի հետ

1 րոպեի ընթերցում

«Երևան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել բրազիլացի կենտրոնական պաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Երևան»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ 27-ամյա կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Երևան»-ի հետ: Բրազիլացու վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»: Նախկինում հանդես է եկել էստոնական «Նիմմե Կալյու», բրազիլական «Ալթոս», պորտուգալական «Կոլիմբրա» և այլ ակումբներում»,- հայտնում է ակումբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում