Հասարակական

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 3-ը հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի կայքից:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից Սահմանադրական դատարանը որոշեց գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից հետաձգել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին»,- նշված է որոշման մեջ:

Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում