Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է արգենտինական խոշոր ընկերություններից «Կորպորասիոն Ամերիկայի» ներկայացվածությունը ՀՀ տնտեսությունում և հավելել, որ Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերի հետագա խորացմամբ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործին ծառայությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և առկա է ներուժ ու փոխադարձ կամք՝ տնտեսական կապերը ևս շարունակաբար զարգացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտանում է Արգենտինայի կենսունակ հայ համայնքով, որն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և մեծ դեր ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշման և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ քայլերի համար:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ