Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով հուլիսի 24-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխպատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, այնուհետև Տիգրան Մեծի փողոցում և Շառլ Ազնավուրի հրապարակում Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը զրուցել է շինարարների հետ՝ աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների, ինչպես նաև առաջացած խնդիրների մասին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սուրեն Պապիկյանը կարևորեց շինաշխատանքների որակով և ժամանակին իրականացումը. «ՀՀ կառավարությունն այս և եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով և ժամկետների մեջ: Եթե որևէ շինարար կորոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ դեռ անցած տարվանից կատարված աշխատանքեր կան, որոնք որակի պատճառով մինչ օրս նախարարությունը չի ընդունել: «Մեզ համար կարևորը որակն է: Դեռ անցած տարվանից կան կազմակերպություններ, որոնց կատարողականը մինչ օրս չենք ընդունել: Ոչ մեկը թող չկասկածի մեր հետևողականության ու ուշադրության վրա: Լավ աշխատողը պետք է խրախուսվի և մեր կողմից արժանանա գոհունակության, իսկ վատ աշխատողը պետք է պատժվի»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում