Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանին և Հովհաննես Բաչկովին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները հուլիսի 1-ին քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Երկրորդ Եվրոպական խաղերում հաղթանակ տոնած բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանին և Հովհաննես Բաչկովին: Մարզիկներին դիմավորելու էին եկել ոչ միայն նրանց հարազատներն ու ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Բալասանյանն իր ուրախությունը կիսելով լրագրողների հետ՝ անկեղծացավ՝ նման հաջողության երկար էր սպասել: «Նման փոքր քաղաքում 3 չեմպիոն՝ սա իրոք ուրախանալու առիթ է: Այս հաղթանակները շատ կարևոր են: Գյումրեցի մարզիկները եւս մեկ անգամ ապացուցեցին ՝ Գյումրին մարզական քաղաք է: Գյումրին հաջողություններ ունեցել ու դեռ ունենալու է՝ վստահ ենք»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով Գյումրիում մարզական մեծ պալատ ունենալու անհրաժեշտությունը:

Ամփոփելով կիսամյակը՝ Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը տեղեկացրեց՝ մարզական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Շիրակի մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում նվաճել են 35 մեդալ: «Սա մեծ ցուցանիշ է, քանի որ դեռևս ունենք աշխարհի առաջնություններ, և ակնկալում ենք նոր մեդալներ»,-նշեց Վաչիկ Վարդանյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարվա Եվրոպական խաղերում Հայաստանը ընդհանուր հաշվով նվաճել է 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե: Հայ մարզիկների համար շատ հաջող է եղել մրցումային վերջին օրը. նրանք նվաճեցին միանգամից չորս ոսկե մեդալ, որոնցից երեքը բաժին հասավ գյումրեցի մարզիկներին:

Առաջինը հաջողության հասավ 49 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը դարձավ Եվրոպական խաղերի գյումրեցի առաջին ոսկե մեդալակիրը: Նրանից հետո ռինգ դուրս եկավ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վերջինս նույնպես հաղթեց եզրափակչում ու երրորդ ոսկին բերեց Հայաստանին: Բացի Եվրոպական խաղերի հաղթողի կոչումից, գյումրեցի բռնցքամարտիկները հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: Բաչկովը պաշտպանեց տիտղոսը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Չորրորդ ոսկին նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը վստահ հաղթանակ տարավ եզրափակչում: Հունիսի 29-ին արծաթե մեդալակիր էր դարձել գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Եվրոպական խաղերի ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 11-րդ տեղը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ