Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Երևանում հյուրընկալեց Իտալիայի ընտրանուն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը կարողացավ անառիկ պահել դարպասն առաջին ու երկրորդ խաղակեսերում: Հանդիպման 77-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական ընտրանու դարպասապահ Հայկ Ղազարյանը կարողացավ հետ մղել նշանակված 11 մետրանոց հարվածը: Սակայն Իտալիան կարողացավ հաղթանակի հասնել հանդիպման լրացուցիչ ժամանակում խփած գնդակի շնորհիվ:Հայաստան-Իտալիա` 0:1:Ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ին կմրցի Չեռնոգորիայի հավաքականի հետ: