Սպորտ

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կառլեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ազգերի լիգայում իրար հաջորդող խաղերը բարդ հաղթահարելի խնդիրներ են:

«8 օրվա մեջ երեք հանդիպումն անցկացնելը բարդ է: Հավաքականը պատրաստ է գալիս հանդիպմանը Կիպրոսի դեմ: Միանշանակ ձգտելու ենք հաղթանակի: Ֆիզիկապես էլ կարծում եմ, որ պատրաստ ենք: Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար: Բոլոր նրանք, ովքեր վնասվածք ունեն, իրենց բացակայությունը զգում ենք: Մարտական ենք տրամադրված: Մենք ուժեղ թիմ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում