Դիլիջանն ու Ռոմանը քույր քաղաքներ են. Հայաստանի և Ռումինիայի համայնքներն ամրապնդում են կապերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌումինիայիՌոման քաղաքի պատվիրակությունը մասնակցել է հունիսի 22-23-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումին: Ներդրումային համաժողովը անցկացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հունիսի 23-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Ողջունելով ներկաներին` Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր ելույթում նշել է, որ երկու բարեկամ քաղաքների համագործակցությունը եղել է արդյունավետ և փոխգործակցության ընդլայնումը, անշուշտ, կնպաստի բարեկամ քաղաքների կապերի էլ ավելի ամրապնդմանը՝ ի նպաստ հայ-ռումինական բարեկամության:

Ռոմանի փոխքաղաքապետ Իոանա Ռոքսանա Յորգան և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին` պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Փոխքաղաքապետ Յորգան իր ելույթում նույնպես բարձր գնահատեց քույր քաղաքների փոխգործակցությունը` նշելով, որ Ռոման քաղաքը կրթական ոլորտի ընդլայնման գործում ձեռք է բերում որոշակի հաջողություններ և փոխգործակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել՝ նկատի ունենալով Դիլիջանի կրթական ոլորտի հարուստ բազան:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի նպատակն էր տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում