Միջազգային

Պենտագոնը Մերձավոր Արեւելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախույզ-ինքնաթիռներ

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը Մերձավոր Արեւելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախույզ-ինքնաթիռներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ: Ինչպես հունիսի 19-ին հայտնել են Պենտագոնում, դա կարվի Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ հունիսի 17-ին հայտարարված որոշման շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) խնդրանքով ուղարկում Է «Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախուզական տվյալների հավաքման համար կառավարվող թռչող ապարատներ, կործանիչ եւ ավիացիոն օժանդակության թռչող ապարատ, ինչպես նաեւ դիմադարձման այլ միջոցներ»:

«Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում