Արա Խզմալյանն անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն անկախության առաջին իսկ տարիներից առաջացած անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Խզմալյանն ասաց հունիսի 17-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Կինոյի օրենսդրական կարգավորման խնդրի անհրաժեշտությունը ծագել է դեռ անկախության առաջին իսկ տարիներից, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորելու նախաձեռնությունները, կարծես, չեն հասել որոշակի հանգրվանի: Մի դեպքում սա պայմանավորված է եղել ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը չգիտակցելով, մեկ այլ դեպքում՝ սա եղել է պարզապես քաղաքական կամքի բացակայության հետևանք»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարը նշեց, որ ոլորտը կարգավորող մեխանիզմների բացակայությունը հանգեցրել է մի շարք բացասական հետևանքների:

«Ինչ վերաբերում է կինոարտադրության և կինոոլորտի անցյալին, բոլորս էլ գիտենք, որ ունեցել ենք շատ անփառունակ էջեր և մեծ անկումներ այս ոլորտում: Օրինակ՝ գրեթե հիմնովին ոչնչացվել է «Հայֆիլմ» կինոստուդիան, կողոպտվել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, անմխիթար պայմաններում է հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե ոչնչացվել է կինոթատրոնների ցանցը, չեզոքացվել է կինովարձույթը, որպես հասկացություն, տարիներ շարունակ կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ են գործել կինոարտադրությունում և այս ամենը անարդյունավետ է դարձրել նախագծերը, վարկաբեկել է պետական աջակցության գաղափարը»,- նշեց փոխնախարարը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ, չնայած այս բոլոր դժվարություններին, նկարահանվել են ֆիլմեր, ոլորտի մասնագետները ինքնակազմակերպման ճանապարհով կարողացել են դուրս գալ միջազգային ասպարեզ, ապահովել են հայ կինոյի և միջազգային կինոյի կապը: Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը կունենար շատ ավելի զարգացած կինոարտադրություն, եթե տասնամյակներ առաջ մշակվեր հայ կինոյի զարգացման ռազմավարությունը, ստեղծվեին կինոոլորտը կարգավորող օրենսդրական հիմքեր:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում