Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ Իսրայելին է տրամադրել ձերբակալվածների անունների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի իր աղբյուրին:
«Մենք փոխանցել ենք ձերբակալվածների ցուցակը, և Իսրայելը այն կստանա րոպեների ընթացքում»,-աղբյուրի խոսքն է մեջբերում հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը չի պահպանում հրադադարի համաձայնագիրը՝ չտրամադրելով ազատ արձակվելիք պատանդների ցուցակը, ուստի Իսրայելը շարունակելու է հարվածները Գազային: