Քաղաքականություն

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ է մտնելու մասին այն ​​բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն  ուղարկել է պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel-ը՝ մանրամասնելով, որ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը այսօր հանձնեց 3 պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել, Իսրայելը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 11:15-ին:

Զինադադարի առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել հունվարի 19-ի առավոտյան ժամը 8:30-ին, սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ «ՀԱՄԱՍ»-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն կեսօրին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում