Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:

«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:

Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները