Արձակագիր Ռաֆայել Նահապետյանի որդին իր հոր տարբեր ժամակաշրջանների գործերն ամփոփել է «Ուշադրություն, սկսվում է» ժողովածուում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներկայացնում է արձակագիր Ռաֆայել Նահապետյանի տարբեր ժամանակահատվածներում գրված լավագույն պատվածքները: Վերնագիրը սիմվոլիկ է՝ փորձ է արվում մոռացությունից փրկել արձակագրի շատ արժեքավոր գործեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հունիսի 8-ին՝ արձակագրի ծննդյան օրվա առիթով գրքի շնորհանդեսին այս մասին ասաց Նահապետյանի որդին՝ Հայկարամ Նահապետյանը, ով կազմել է ժողովածուն:

«Գիրքը տարբեր ժամանակահատվածների՝ 1970-ականներից սկսած մինչ իր կյանքի մայրամուտը գրված պատմվածքների ծաղկաքաղ է: Ներառված է նաև նրա «Ուշադրություն, սկսվում է» վիպակը, որը գրվել է 1988-1989թթ: Ընտրել ենք սիմվոլիկ վերնագիր՝ «Ուշադրություն, սկսվում է»՝ կարծես սկսվում է իր վերադարձը, սրանով մենք փորձում ենք վերադարձնել գործեր, որոնք ըստ էության մոռացված էին: Օրինակ «Ամառային արձակուրդ գյուղում» պատմվածքը, որը ես միշտ շատ սիրել եմ, տպվել է մեկ անգամ՝ մոտ 40 տարի առաջ, և դրանից հետո ոչ մի անգամ չի վերատպվել, այսինքն՝ դա անտիպ չէ, բայց ըստ էության, անհայտ է: Մենք փորձում ենք սրանով մոռացությունից փրկել շատ արժեքավոր գործեր»,-ներկայացրեց Նահապետյանը:

Ռաֆայել Նահապետյանն իր բոլոր գործերը գրել է գրամեքենայով: Որդին պատմեց, որ թեև ինքը հորը տրամադրել է համակարգիչ, սակայն նա հրաժարվել է դրանով աշխատել։ Հայկարամ Նահապետյանը նկատեց՝ նա այն սերնդից էր, որ պետք է լսեր մեքենայի կտկտոցը:

Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ մոտ 8 տարի առաջ ստեղծված մատենաշարի նպատակը գրականության ընթացքի մեջ և մեր թարգմանական գրականության ընթացքի մեջ որոշակի արժևորումներ անելն է: «Մեր կարծիքով Ռաֆայել Նահապետյանը մեր գրական ընթացքի լավագույն ներկայացուցիչներից է, որի գործերն արժանի են ընթերցման: Իր ձեռագրով, իր ստեղծագործական հետագծով իսկապես տարբերվող գրող է: Մանավանդ 90-ականներին, երբ մեր գրականության մեջ տրամադրությունների, փիլիսոփայությունների, գաղափարների որոշակի անկում կար, Նահապետյանը ստեղծեց զվարթ, քաղաքային գրականություն»,-նշեց նա:

Նիկողոսյանը հույս հայտնեց, որ գիրքը հիանալի առիթ կլինի, որ Ռաֆայել Նահապետյանի պես տաղանդավոր գրողի գործերը կրկին վերաշրջանառվեն գրականության մեջ:

Արձակագիր Գուրգեն Խանջյանը Նահապետյանի հետ մտերիմ է եղել, հիշում է, որ նրա հետ ծանոթությունից հետո պարզել է, որ նա բոհեմական ռոմանտիզմի վերջին, բայց ամենացայտուն ներկայացուցիչն է: «Նրա ապրելու ձևն ինքնին արվեստ էր: Նույնիսկ 90-ականների ծանր տարիներին նա ավելի խորքային էր տեսնում ամեն ինչ։ Եվ ինչպես ապրել է, այնպես էլ գրել է»,-նշեց Խանջյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը մեծապես կարևորեց, որ գիրքն ընդգրկված է «Պարտադիր ընթերցանության» մատենաշարում: «Շատ ճիշտ է, իսկապես Ռաֆայել Նահապետյանի արձակ էջերը պետք է պարտադիր ընթերցանություն ունենան: Կարող եմ ասել, որ նա նման չէ որևէ մեկին, ողջ ստեղծագործությունը կարծես նրա բնույթի բացահայտումն է, նա չի կեղծում, չի խաբում»,-ասաց Մկրտչյանն ու հավելեց, որ Նահապետյանի ստեղծագործությունները մեկը մյուսից տարբերվում են:

«Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներառում է 14 պատմվածք և մեկ վիպակ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում