ՌԴ նախագահի հետ քննարկել ենք ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցեր. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե հանդիպման վերաբերյալ հարցազրույցում վարչապետը նշել է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» գնելու հարց չի քննարկվել։

«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես երկրորդ «Իսկանդեր» գնելու ցանկություն ունեմ; Ես պատասխանեցի՝ իսկ ո՞վ ասաց, որ մենք միայն մեկ «Իսկանդեր» ունենք և կարիք ունենք երկրորդի։ Ես ասացի, որ մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, և այլ հարցեր ենք քննարկում։ Մենք քննարկեցինք այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։ Անշուշտ, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար, այդ թվում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից; Մեր երկրները ՀԱՊԿ անդամներ են, և մենք շատ բան ունենք քննարկելու անվտանգության ոլորտում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա