Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթցքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։

Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շաբաթօրյակի անցկացման անհրաժեշտությունը բխում է հանրության մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու և հոգատարության մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին առնչվող հարցեր։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով