17 նախարարության կազմով կառավարության վերջին նիստն է. Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ փոփոխությունների արդյունքում աշխատանքի որակը կբարձրանա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։ «Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ ուզում է համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են ու համոզված են, որ դա ճիշտ որոշում է։

«Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունըկունենահետևյալնախարարությունները.

Արտաքինգործերինախարարություն

Պաշտպանությաննախարարություն

Արտակարգիրավիճակներինախարարություն

Արդարադատությաննախարարություն

Աշխատանքիևսոցիալականհարցերի նախարարություն

Կրթության,գիտությանևմշակույթի նախարարություն

Բնապահպանությաննախարարություն

Առողջապահությաննախարարություն

Ֆինանսներինախարարություն

Էկոնոմիկայինախարարություն

Տարածքայինկառավարմանևենթակառուցվածքներինախարարություն

Բարձրտեխնոլոգիականարդյունաբերությաննախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում