Հասարակական

Արայիկ Հարությունյանը 72 աշակերտի հանձնեց առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմներ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը 72 աշակերտի հանձնեց առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դիպլոմներ հանձնեց առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած դպրոցականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցած 1568 աշակերտից 72-ն արժանացել են առաջին կարգի դիպլոմի:

Նրանցից 201-ն արժանացել է երրորդ կարգի, 114-ը՝ երկրորդ կարգ դիպլոմի:

«Ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետև և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը»,- նշեց Հարությունյանը:

Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում այդ աշակերտները ԲՈՒՀ-եր են ընդունվելու և ավելի մեծ հաջողություններ են ունենալու:

2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների օլիմպիադաներին մասնակցել է 57 000 աշակերտ: Դպրոցական օլիմպիադաներ կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից: Դիպլոմների հանձմանը ներկա էին նաև աշակերտների ծնողները: Դիպլոմների հանձնման արարողությունից հետո նախարարը լուսանկարվեց աշակերտների և նրանց ծնողների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում