Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներն էլ ավելի են ակտիվացնում համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցությանմիջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հատուկ ընտրել էինք օրակարգային հարցը՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումները, նաև այսօրվա վիճակը: Եվ երկու խորհրդարանների բոլոր պատգամավորներն էլ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելու: Սա համարում եմ շատ օգտակար, քանի որ մենք մի նոր գործընթաց ենք սկսել Հայաստանի խորհրդարանի հետ, սա մեծ ճանապարհի նոր սկիզբ է»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նկատեց, որ գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհը, որով գնալու են: Արցախի ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ քննարկումներից շատ հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին գործողությունների համար, իսկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի համար արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քննարկումները գնահատեց շատ հետաքրքիր: Քննարկման ընտրված թեման համարեց բացառիկ կարևոր նշանակության: «Այժմ մեր խորհրդարանականներն առավել հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային երկկողմ, բազմակողմ շփումներում: Կարծում եմ, որ քննարկումները պետք է շարունակական լինեն»,-ասաց Միրզոյանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին պատգամավորները նաև նախանշել են հետագա քննարկումների հարցերը:

Հայերեն English Русский

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի