Միջազգային

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել Է Քրայսթչերչի ահաբեկչությունից հետո

2 րոպեի ընթերցում

Facebook-ն ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը խստացրել Է Քրայսթչերչի ահաբեկչությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո խստացնում Է Facebook Live-ի հեռարձակումների քաղաքականությունը եւ ժամանակավորապես կարգելի ուղիղ եթեր դուրս գալ այն օգտատերերին, որոնք խախտում են ցանցի մի շարք կանոններ:

Մասնավորապես, Facebook Live-ը խոստանում Է ժամանակավորապես արգելափակել հեռարձակումների օգտագործումն այն օգտատերերի համար, ովքեր «տալիս են ահաբեկչական խմբավորման հայտարարության հղումն առանց համատեքստի»:

Մարտի 15-ին Քրայսթչերչի (Հարավային կղզի, Նոր Զելանդիա) երկու մզկիթներում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետեւանքով, ոստիկանության վերջին տվյալներով, զոհվեց 50 մարդ, եւս 50-ը տուժեց: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը տեղի ունեցածը որակեց ահաբեկչական գործողություն: Սպանության մեղադրանքներ են առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրենտոն Թարանթին: Թարանթը տեսագրել Է մզկիթներից մեկի վրա հարձակումը եւ ուղիղ հեռարձակում վարել սոցիալական ցանցերում:

Ինչպես հայտնել Է Facebook-ի մամուլի ծառայությունը, հրաձգությունից հետո առաջին 24 ժամում հեռացվել Է 1,5 միլիոնից ավելի տեսագրություն, որոնցում պատկերված Է եղել Քրայսթչերչում կատարված հրաձգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում