Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետը:

«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա:

Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առայժմ հստակ պլաններ չկան:

«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում