Միջազգային

Պենտագոնը սպառնացել է զրկել Թուրքիային F-35 կործանիչներից

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը սպառնացել է զրկել Թուրքիային F-35 կործանիչներից

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները վերջնականորեն կհեռացնեն Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական C-400 հրթիռային համակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Պատրիկ Շենահանը:

Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի գնալու զիջումների, և Անկարան ստիպված է լինելու ընտրել F-35-ի և C-400-ի միջև:

Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Շենահանը հայտնել է նաև, որ Թուրքիան Միացյալ Նահանգների գործընկերն է և այդ ամենը չի ազդի թուրքական Ինջիրլիքում ամերիկյան ռազմաբազայի կարգավիճակի վրա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում