Խաղաղության կոչով «Վերադարձ» ֆիլմը կբարձրանա երևանյան մեծ էկրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքին, կցուցադրվի Երևանում: Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմը նկարահանվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:

«Այս ֆիլմը ստեղծելու գաղափարը սկիզբ է առել 2017 թվականին: Այդ տարի նշվում էր Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելու 25-ամյակը: Կազմակերպվեց կլոր սեղան. այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն կար, որը ղեկավարում էր Արա Սաղաթելյանը: Նա առաջարկեց նկարահանել մի ֆիլմ, որը կդառնա Կուչիցկայայի նախորդ ֆիլմերի տրամաբանական շարունակությունն ու ավարտը»,-ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանը:

Նա հիշեցրեց, որ 1992-1994 թվականներին` պատերազմի տարիներին, Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք», «Գնդակոծությունից հետո», «Խաղաղության գինը»: Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

Ադիբեկյանն ասաց, որ «Վերադարձ»-ի նկարահանումները մեկնարկել են 2018 թվականի ապրիլի 25-ին:

«Երբ ինձ առաջարկեցին նկարահանել այս ֆիլմը, սիրով համաձայնվեցի: Երկու տարի փնտրում էի իմ հերոսներին: Գրեթե բոլորին կարողացա գտնել: Այս աշխատանքով ցանկանում ենք ասել, որ խաղաղությունից ավելի թանկ բան չի կարող լինել. միայն խաղաղությունն է կարող բացահայտել մարդուն, նրան ստեղծագործելու հնարավորություն տալ: Ստեղծագործել, երբ կրակում են, երբ սպանում են, անհնար է: Եթե ցանկանում եք, որ ձեր հողը ծաղկի, ապա այն պետք է փայփայել սիրող ձեռքերով, ոչ թե զենքով»,-շեշտեց Սվետլանա Կուլչիցկայան:

Ռեժիսոր Պավել Մեդվեդևի խոսքով` լավ կլինի, եթե կինոնկարը ցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, քանի որ այն խաղաղություն է քարոզում:

90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը