Տեր-Զաքարյանը երկարաձգել է պայմանագիրը «Մոնպելյե»-ի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ֆուտբոլային մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը կշարունակի աշխատել «Մոնպելյե»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տեր-Զաքարյանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Վերջինս «Մոնպելյե»-ում է աշխատում 2017 թվականից:

Միշել Տեր-Զաքարյանը 1996/97 թվականներին հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում որպես պաշտպան: Մարզչական աշխատանքի անցել է 1998 թվականից` այդ ընթացքում աշխատելով մի շարք թիմերում` այդ թվում «Նանտ»-ում, «Ռեյմս» ակումբներում:

Այժմ «Մոնպելյե»-ն Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Հայերեն