Քաղաքականություն

Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:

Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում